Քյոլնում տեղի է ունեցել Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը
ՄշակույթԳերմանիայի Քյոլն քաղաքի «Tanzbrunnen» համերգասրահում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլի համերգը, որը կազմակերպվել էր ՀՀ մշակույթի նախարարության, Գերմանահայ գործարարների միության և Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից` Քյոլնի հայ համայնքի աջակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, համերգին ներկա են եղել Բոննի քաղաքապետ Աշոկ-Ալեքսանդր Սրիդհարանը, Քյոլնի քաղաքային խորհրդի անդամներ, գերմանահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և լրագրողներ:
Հանդիսատեսին բացման խոսքով դիմել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը: Նա հիշատակել է Կոմիտասի խոսքերն այն մասին, որ պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի քաղաքակրթության աստիճանը: Այս իմաստով հայկական պարը մեր քաղաքակրթության վառ ապացույցն է: