Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
ՏնտեսությունՀայաստանի ատոմային էլեկտրակայանը հոկտեմբերի 24-ին, ժամը 13.15-ին` նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ, վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգաարտադրության ցանցին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
2015 թվականի սեպտեմբերի 18-ին, ժամը 00-ին տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀԱԷԿ-ը դուրս էր բերվել էներգաարտադրության ցանցից:
Անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսված միջոցառումներն ամբողջությամբ իրականացվել են: