ՃՈ ստուգայցի ժամանակ նախորդ շաբաթ տուգանային հրապարակ է տեղափոխվել 122 տրանսպորտային միջոց
ՀասարակությունՃանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարման ծառայողները անցած շաբաթ տուգանային հրապարակ են տեղափոխել 122 տրանսպորտային միջոց:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը, խախտումներն արձանագրվել են հոկտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում:
Տուգանային հրապարակ տեխափոխված մեքենաների 91 վարորդ եղել է ոչ սթափ վիճակում, 31-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի: