Մոլորակների բացառիկ շքերթը տեսանելի է Հյուսիսային Եվրոպայի երկնքում
ՀասարակությունՎեներան, Յուպիտերը եւ Մարսը մոլորակների շքերթ են կազմել, որը տեսանելի է հյուսիսային կիսագնդի մեծ մասի գիշերային երկնակամարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մոլորակների հազվադեպ հանդիպող այս փոխդասավորությունը, որը պայմանավորված է Արեգակի շրջակա ուղեծրերում նրանց տեղադրությամբ, կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջը:
Ամենից լավ այն կարելի Է դիտել նախքան արեգածագը, իսկ մոլորակները միմյանց առավել մոտ կգտնվեն հոկտեմբերի 29-ին: Հաջորդ անգամ մոլորակների նման շքերթ տեղի կունենա միայն 2021 թվականի հունվարին: