Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանում իր ռազմակայանի ստուգում Է սկսել
ՀասարակությունՌուսաստանի պաշտպանության նախարարության համալիր հանձնաժողովը Հայաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գտնվող իր ռազմակայանների ստուգում Է սկսել:
«Ստուգման ընթացքում առանձնակի ուշադրություն Է դարձվելու հերթապահ ստորաբաժանումների, պահեստային պահակախմբերի եւ հրշեջ խմբի պատրաստվածությանը»,-ասված Է ՌԴ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ զինվորականները ոչ միայն կվերլուծեն ու կգնահատեն անցած շրջանում կատարված աշխատանքի արդյունքները, այլեւ հրամանատարներին կօգնեն՝ կազմակերպել իրենց ստորաբաժանումների աշխատանքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: