Հայաստանում օգոստոսին ծնվել է 4179 երեխա
Հանրապետությունում առաջին ութ ամսիներին (հունվարից-օգոստոս) գրանցվել է 27338 ծնունդ, որից 14657-ը Երևանում:
Ընթացիկ տարում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների թիվն ավելացել է 920-ով: Օգոստոսին Հայաստանում ծնվել է 4179 երեխա: Դրանցից' 2282-ը մայրաքաղաքու մ: Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Շիրակում, Լոռիում, Տավուշում և Կոտայքում: