Չինացի զույգի 31 միլիոն դոլարանոց հարսանիքը՝ Քիմ Քարդաշյանի համեստության ապացույց
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է..
Չինացի հայտնի դերասանուհի, երգչուհի եւ մոդել Անջելա Յանգը, որն առավել հայտնի է «Angelababy» բեմական անունով, ամուսնացել է դերասան Հուան Սյաոմինի հետ։ Զույգն իրենց յուրահատուկ հարսանեկան արարողության վրա ծախսել են մոտ 31 միլիոն դոլար. փաստորեն, Քիմ Քարդաշյանի եւ Քանիե Ուեսթի 12 միլիոն դոլար արժողությամբ հարսանիքը բավականին համեստ էր կազմակերպված։

«Չինական Քիմ Քարդաշյան» համարվող 26-ամյա Յանգը Փարիզում անցկացված նախահարսանեկան ֆոտոշարքում լուսանկարվել է Elie Saab couture-ի տարբեր զգեստներով։


Իսկ հանդիսավոր արարողության ժամանակ նա հագել է Christian Dior ապրանքանիշի հարսանեկան զգեստ, որի ստեղծման համար պահանջվել է մոտ 5 ամիս։

Նորահարսի հինգ կարատանոց ադամանդե մատանու արժեքը կազմել է 1.5 միլիոն դոլար։ Այն պատրաստել է ֆրանսիական հանրահայտ Chaumet ոսկերչական սրահը։

Հարսանեկան տորթը պատրաստելու համար պահանջվել է մեկ ամիս։

Նշենք, որ հարսանեկան արարողությունը հեռարձակվել է առցանց։

Հուսանք, որ նման հարսանիքները չեն դառնա նոր միտում հոլիվուդյան աստղերի շրջանում։
