ԱԶԲ-ն ՀՀ-ին կհատկացնի ավելի քան 112 մլն դոլարի վարկ
ՏնտեսությունԱսիական զարգացման բանկը «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» իրականացման նպատակով Հայաստանին կհատկացնի 112 մլն 970 հազար դոլարի վարկ:
Վարկային համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում:
«Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» նպատակն է բարելավել ՀՀ քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայությունների:
Վարկը կտրմադրվի 22 տարի մարման ժամկետով, որից 15 տարին կլինի արտոնյալ: