Երիտասարդը դաջվածք է արել իր շան վրա (լուսանկար)
LifestyleՄիստահ Մետրոն Instagram-ում տեղադրել է իր շան լուսանկարը, որտեղ երևում է կենդանու վրա արված դաջվածքը: Բրուքլինցի դաջվածքներ անողը այդ լուսանկարի համար մեծ քննադատության է ենթարկվել կենդանիների պաշտպանների կողմից:
Մետրոն գրառում է կատարել լուսանկարի տակ նշելով, որ քանի դեռ իր շունը վիրահատությունից հետո գտնվում է նարկոզի տակ, ինքը որոշել է դաջվածք անել նրան:
Կենդանիների պաշտպանները նշել են, որ Մետրոն դաջվածք է արել շան վրա իր քմահաճույքները բավարարելու համար:
