Ոստիկանությունը հոկտեմբերի 30-ին «Ուղիղ կապ» կհաստատի քաղաքացիների հետ
ՀասարակությունՀասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով, ոստիկանությունում ամեն ուրբաթ գործում է «Ուղիղ կապ», որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումն երի պատասխանատուները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, հոկտեմբերի 30-ին հերթական «Ուղիղ կապ»-ի հյուրն է լինելու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ում կարելի է հարցեր ուղղել Երևան քաղաքում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի պահպանության վերաբերյալ: Հարցերն ուղղելու համար անհրաժեշտ է զանգահարել ժամը 14-15-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով: