Բակո Սահակյանը պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով
ՀասարակությունԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 85-ամյակի կապակցությամբ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգա յին ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ Նիկոլայ Հովհաննիսյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: