Դատախազը վերացրել է քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ-ի քննիչի անհիմն որոշումը
ՀասարակությունՊաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը կայացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին անհիմն որոշում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, հիշյալ որոշումը նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննություն չիրականացնելու հիմքով:
Գործի նյութերն ուղարկվել են ԱԱԾ՝ նախաքննության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ իրականացման համար: