Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլով տաք ուտեստ
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Բաղադրամասեր՝
4 հատ կարտոֆիլ
300 գրամ տավարի միս
2 հատ լոլիկ
200 գրամ պանիր
1 հատ սոխ
Կանաչի կամ բրոկոլի
Թթվասեր
Բուսայուղ
Պատրաստման եղանակ՝
Մսին ավելացնել սոխ ու համեմել աղով, պղպեղով։

Կարտոֆիլն ու լոլիկը, բրոկոլին կլոր-կլոր կտրատել։



Պանիրը քերել։

Միսը սոխի հետ տապակել։

Ջեռոցի ամանը պատել բուսայուղով, շարել կարտոֆիլը, տարածել թթվասերը, հետո՝ միսը, կրկին թթվասեր, հետո լոլիկը։



Վերջում ավելացնել քերած պանիրն ու բրոկոլին, դնել ջեռոց 30 րոպե։
