Արամ Ա-ն ընդունել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պատվիրակությանը
ՀասարակությունՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հոկտեմբերի 28-ին իր գրասենյակում ընդունել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության պատվիրակությանը` ատենապետ Հակոբ Տիգրանյանի գլխավորությամբ:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ազգային կյանքին հուզող հարցեր, ինչպես նաև Հայաստան-սփյուռք գործակցությունն ավելի ամրապնդելու հնարավորությունները: Քննարկումների շրջանակում հատուկ կարևորությամբ անդրադարձ է կատարվել սիրիահայերի դիմագրաված դժվարություններին և այդ հարցով մեր ժողովրդի աջակցությունը շարունակելու անհրաժեշտությանը: Նաև ընդհանուր արժևորում է կատարվել մինչև այժմ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և հատկապես սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնա կան հանձնախմբի ժողովին: