Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»


Կազինոներից և «ստրիպտիզանոցներից» պատգամավորներին քարշ են տվել խորհրդարան. Սերժ Սարգսյանը կցրի՞ ԱԺ-ն

ՀՀԿ վերջին խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել է՝ բոլոր գործերը դնել մի կողմ և զբաղվել օրենսդրական գործունեությամբ, ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է: Պարզվեց, որ Սերժ Սարգսյանն ինքն է արդեն գիտակցում նման խորհրդարանի կործանարար բնույթը և փորձում է դհոլների և թերուս ալկոգոլիկների այդ ամբոխից պատգամավոր սարքել: Իսկ Սերժ Սարգսյանը երբևէ իրեն հաշիվ տվե՞լ է, թե ինչու ԱԺ-ն վերածեց «դասալիքների» ակումբի: Երբևէ կանչե՞լ է իր պատգամավորներին իր մոտ և պահանջել զբաղվել բուն աշխատանքով: Ժամանակին նա բազմիցս զգուշացվել է, որ նման խայտառակ խորհրդարան ձևավորելով և ընտրողներին ընտրակաշառքով փչացնելով՝ ֆիասկոյի առաջ է կանգնելու: Խորհրդարանի նիստերը այժմ գումարվում են աշակերտական և ոհմակային տրամաբանությամբ: Պատգամավորների մեծ մասը դասը, վատ սերտած աշակերտի նման, գալիս է խորհրդարան, գրանցվում և ներկա ստանալուց հետո ծլկում խորհրդարանից. սա աշակերտական մոտեցումն է: Կերակրատաշտին և ընդհանուր շահերին վտանգ սպառնալու դեպքում շտապում են այնտեղ՝ վտանգը կանխելու և կոճակ սեղմելու: Սա, ինքնին հասկանալի է, ոհմակային մոտեցումն է: 2006թ. Աջափնյակի թաղապետի ընտրություններում Գալուստ Սահակյանի որդուն` Արման Սահակյանին պաշտպանելու մասին լրագրողի հարցին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց. «Կուսակցությունը հո ոհմակ չէ»: Իսկ ի՞նչ է, կներեք: Սովորաբար ցանկացած ոհմակ վտանգի պահին համախմբվում է: Մյուս դեպքերում գայլերը կարող են մտնել գյուղեր, ինչ որ բան թռցնել ուտելու համար, սակայն ընդհանուր վտանգի դեպքում համախմբվում են՝ դիմացինին հոշոտելու: Սերժ Սարգսյանի իշխանության հիմքում, ցավոք, հենց այդ մոտեցումն է՝ իշխանավորները իրար ոտքի տակ են փորում, ով ումից ինչ կարողանում «ցրում» է, իսկ վտանգի ազդակոչի դեպքում վազում են պախանի հրահանգը կատարելու: Այսինքն՝ Հայաստանի խորհրդարանը ձևավորված է հենց ոհմակի տրամաբանությամբ, ոչ թե օրենքներ գրելու համար, և անհասկանալի է, թե ում է պատգամավորական գործունեություն ծավալելու կոչ անում Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն դարձավ քրեաօլիգարխիկ համակարգի քաղաքական երաշխավորը, որի բարձր հովանու ներքո երկրի կենսագործունեության բոլոր ոլորտները հոշոտվեցին և մաս մաս արվեցին: Այժմ այդ մարդիկ խորհրդարանում անելիք չունեն, նրանց անելիքը կոճակ սեղմելն է: Մնացած դեպքերում ծիծաղելի է՝ նրանցից պահանջել պատգամավորական արդյունավետ աշխատանք կամ պառլամենտական պահվածք: Կազինոներից և ստրիպտիզանոցներից մարդկանց զոռով քարշ եք տվել օրենսդիր մարմին և պահանջում եք, որ լուրջ դեմքով օրենքներ գրեն: Այդ մարդկանց հետ ուղարկեք իրենց հոգեհարազատ վայրեր, մի տանջեք և՛ նրանց, և՛ հասարակությանը՝ խորհրդարանում իրենց քյաբաբաբույր ներկայությամբ: Սերժ Սարգսյանը իր իշխանությունը երկարաձգելու համար գնում է սահմանադրական բարեփոխումների: Ումո՞վ...Նա մտածում է, թե իր պատգամավորները ակտիվ աշխատանքով կօգնե՞ն իրեն՝ անցկացնելու սահմանադրության իր տարբերակը: Ախր այդ մարդիկ սահմանադրություն բառը առանց տառասխալի չեն կարող գրել: Եթե իսկապես ազնիվ եք սահմանադրությունը բարեփոխելու ձեր ձգտումներում՝ նախ ցրեք խորհրդարանը: Իսկ եթե ոչ՝ միանգամից կարեք այն ձեր հագով, ազատություն տվեք ՀՀԿ-ի կիսա և լրիվ օլիգարխիկ «տղեքի» բնազդներին, թող ծեծուջարդով, ընտրակաշառքով և իրենց հոգեհարազատ այլ մեթոդներով անցկացնեն այդ չարաբաստիկ փաթեթը: Միևնույնն է, հասարակությունը բոլորիցդ արդեն այնքան է զզված, որ միևնույնն է դարձել, թե ձեզնից ով կշարունակի բռնաբարել պետությանը: Բոլորդ, ինչպես ասում են, նույն սանրի կտավն եք... Վարուժան Բաբաջանյան
«Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան