Մասնագետները հորդորում են ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը
ՀասարակությունՀամաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության, նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերն Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում (չի բացառում նաև ցրտահարության վտանգը), իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն սպասվում է 0-ից -3 աստիճան ցուրտ: Հանրապետության բարձրադիր գոտում կգրանցվեն ավելի ցածր ջերմաստիճաններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը: