Կենդանաբանական այգու աշխատողը հատել էր առյուծներին մոտենալու անթույլատրելի սահմանը
ՀասարակությունԵրևանի կենդանաբանական այգու առյուծներից մեկը գիշատիչների բաժնի խնամող Վարդան Գրիգորյանի ձեռքը վնասել է աշխատակցի անուշադրության պատճառով: «Վարդան Գրիգորյանը հատել էրառյուծ ներին մոտենալու անթույլատրելիսահմանը` խախտելով գիշատիչների հետաշխատանքի անվտանգությանկանոնակարգը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում` հայտնեց Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հանրային կապերի պատասխանատու Մանե Մադոյանը:
Նա նկատեց, որ այգու անվտանգության աշխատակից Հենրի Մերխոշյանի արագ արձագանքման և ճիշտ գործողությունների շնորհիվ Վարդանին հաջողվել է ազատել և շտապ բուժօգնություն ցուցաբերել: «Խնամողի աշխատանքային երկարամյա փորձը կամ գիտելիքները չեն կարող բացառել նմանատիպ դեպքերը, եթե նա կորցնում է զգոնությունը, ապավինում կենդանու հետ իր «հատուկ կապվածությանը», չի հետևում անվտանգության սահմանված կանոնակարգին: Վարդան Գրիգորյանին, ով աշխատում է Երևանի կենդանաբանական այգում արդեն 4.5 տարի, վնասել է Զևս անունով առյուծը, որը ծնվել է Երևանի կենդանաբանական այգում 2008 թվականին»,-նշեց Մադոյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրից հայտնեցին, որ Գրիգորյանի մոտ ախտորոշվել են ձախ բազկի պատռվածքներով արյունահոսող վերքեր: Վարդան Գրիգորյանը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր. կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: