Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 10 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 6-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 29-30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունու մ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 10, խարդախության 6 և յուրացման 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: