Տարեսկզբից աշխարհում 110 լրագրող Է սպանվել. Press Emblem Campaign
Հասարակություն2015 թվականի սկզբից աշխարհում 110 լրագրող Է սպանվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 30-ին Ժնեւում հաղորդել Է Press Emblem Campaign (PEC) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպությունը, որը հանդես գալիս թեժ կետերում մամուլի աշխատողների իրավունքների պաշտպանությամբ:
Հոկտեմբերին սպանվել Է 3 լրագրող (Հնդկաստանում, Սիրիայում եւ Բուրունդիում), սեպտեմբերին՝ 13, եւս վեցն Էլ՝ օգոստոսին՝ նշում Է PEC-ը:
Հոկտեմբերի 30-ին տարածված հայտարարության մեջ, որը նվիրված Է նոյեմբերի 2-ին նշվող Լրագրողների դեմ հանցագործությունների անպատժելիության դադարեցման միջազգային օրվան, կազմակերպությունը նշում Է, որ «լրագրողների սպանություններն անպատիժ են մնում»: «Ցավոք, իրադրությունը չի բարելավվում, այլ, ընդհակառակը, վատթարանում Է, հատկապես Մերձավոր Արեւելքում, որտեղ մոլեգնում են պատերազմները»,-հայտարարել Է PEC-ի գլխավոր քարտուղար Բլեզ Լամպանը:
PEC-ը հիշեցնում Է, որ անցյալ տարի՝ հունվարից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակաշրջանում, սպանվել Է 121 լրագրող, իսկ ամբողջ 2014 թվականի ընթացքում՝ 138:
Press Emblem Campaign-ը, որն ստեղծվել Է 2004 թվականին, ՄԱԿ-ին առընթեր կոնսուլտատիվ կազմակերպության կարգավիճակ ունի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: