Սիրիահայ դպրոցականներն ավտոբուսով շրջել են Երևանում
Հասարակություն«Երևան սիթի տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրի հերթական անակնկալը Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան հ. 29 ավագ դպրոցում սովորող սիրիահայ աշակերտների համար է կազմակերպվել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի ճանաչողակ ան երթուղով աշակերտները երկհարկանի ավտոբուսով շրջել են Երևանում, գիդ-էքսկուրսավարների բացատրությամբ ծանոթացել մայրաքաղաքի տեսարժան վայրերին, թանգարաններին, մշակութային հաստատություններին։