Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ պարգևատրվել են ԱԺ մի խումբ պատգամավորներ
ՀասարակությունԱՊՀ մասնակից երկրների Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ, հոկտեմբերի 30-ին «Խորհրդարանական համագործակցության համար» մեդալով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Դավթյանն ու Խոսրով Հարությունյանը, «ԱՊՀ ՄԽՎ 20 տարի» հոբելյանական մեդալով՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսան Պետրոսյանն ու Արաիկ Հովհաննիսյանը:
Պատվավոր նշանով պարգեւատրվել են ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն ու «Գոլոս Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը՝ մամուլի ու տեղեկատվության զարգացման գործում մատուցած ծառայությունների համար, պատվավոր կրծքանշանով՝ «Հայաստան» մարզական հկ նախագահ Ռազմիկ Ստեփանյանը՝ ֆիզիկակական կուլտուրայի, սպորտի եւ տուրիզմի զարգացման գործում մատուցած ծառայությունների համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պարգևները հանձնել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և, շնորհավորելով պարգևատրվածներին, բարձր է գնահատել նրանց գործունեությունը միջազգային խորհրդարանական հարթակներում: