Մարտակերտի շրջանի վարչակազմի պատվիրակությունն այցելել է Երևան
ՀասարակությունԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, ՀՀ մարզերի և ԼՂՀ-ի միջև ձևավորված համագործակցության համատեքստում, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի հրավերով Երևան են այցելել Մարտակերտի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը և Մարտակերտի համար 1 մանկապարտեզի տնօրենի տեղակալ Ալլա Բեջանյանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հովհաննես Ղալեչյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր`փոխայցելությունների, փորձի փոխանակման, կառավարման, կրթամշակութային, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ:
Այնուհետև հյուրերն այցելել են վարչական շրջանի հ. 126 մանկապարտեզ, երեխաներին գրենական պիտույքներ նվիրել, զրուցել մանկավարժների հետ, ծանոթացել նախակրթարանի առօրյային: