5 ամենաթանկ հագուստները, որոնք վաճառվել են աճուրդներում
LifestyleOrer.am-ը ներկայացնում է 5 ամենաթանկ հագուստները, որոնք վաճառվել են աճուրդներում:
1) Մերիլին Մոնրոյի սպիտակ զգեստը ($4.600.000): Ուիլյամ Տրավիլի հեղինակած այս շորը Մոնրոն կրել է «Ցանկության յոթ տարի» ֆիլմում նկարահանվելու ժամանակ: 2012թ.-ին «Profiles In History» աճուրդում հագուստը վաճառվեց 4.600.000 դոլարով:

2) Բեյսբոլիստ Բեյբ Ռութի համազգեստը ($4.415.658): Աշխարհահռչակ բեյսբոլիստ Բեյբ Ռութի մարզական համազգեստը 2012թ.-ին «SCP Auctions» աճուրդի ժամանակ վաճառվեց 4.415.658 դոլարով:

3) Մայքլ Ջեքսոնի բաճկոնը ($1.800.000): Երգչի մեծ երկրպագու Միլթոն Վերետը Կալիֆոռնիայում Julien’s auction house աճուրդի տանը վաճառքի հանված Ջեքսոնի կարմիր բաճկոնը ձեռք բերելու համար վճարեց 1.800.000 դոլար:

4) Չին կայսր Ցյանլունի թիկնոցը ($1.892.545): Թիկնոցը զարդարված է մոտ 10.000 մանր մարգարիտներով, դրա վրա պատկերված են կայսերական իշխանության բոլոր 12 խորհրդանիշները: «Sotheby’s» հոնկոնգյան աճուրդի տանը այն վաճառվեց 1.892.545 դոլարով:

5) Օդրի Հեփբերնի սև երեկոյան զգեստը ($923.187): Հեփբերնը այս զգեստը կրել է «Նախաճաշ Տիֆանիի մոտ» ֆիլմում: 2006թ.-ին Լոնդոնի Christie’s աճուրդի տանը այն վաճառվեց 923.187 դոլարով:

Պատրաստեց Անդրանիկ Ջալալյանը