Վոլոդյա Ավետիսյանի բարձրացրած խնդրի լուծումը կախված չի Արդարադատության նախարարությունից
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է խարդախության համար 6 տարի և 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատման ընթացակարգի հետ կապված որոշ մանրամասներ:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, մասնավորապես ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, իր իրավասության և լիազորությունների շրջանակում, կատարել է համապատասխան գործողություն, այն է՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի կողմից Անկախ հանձնաժողովին է ներկայացրել դատապարտյալի վերաբերյալ բնութագիրն ու միջնորդագիրը՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:
Դիմումը բավարարելու կամ մերժելու իրավասությունը տրված է բացառապես Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովին, որի աշխատանքներին կամ կայացրած որոշումներին միջամտելու իրավասություն Արդարադատության նախարարությանը տրված չէ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով դատապարտյալի՝ հացադուլի մեջ գտնվելու փաստը, արդարադատության նախարարի կողմից Քրեակատարողական վարչությանը դատապարտյալի հետ հանդիպելու հանձնարարական է տրվել»,- նշված է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանում: