Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ» Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ» «Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»


Շաքարային դիաբետ ունեցող 450 երեխա և պատանի անվճար կստանան ինսունիլային անալոգների գրիչ-ներարկիչներ

Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաները և 18-22 տարեկան պատանիները եկող շաբաթվանից անվճար կստանան բարձր բուժական արդյունավետության ինսունիլային անալոգների գրիչ-ներարկիչներ: «Վերահսկիր դիաբետը, ապրիր լիարժեք կյանքով» խորագիրը կրող հնգամյա այս ծրագրի միջոցով ՀՀ առողջապահության նախարարությունն ակնկալում է շաքարային դիաբետով հիվանդների 30 տոկոս դեղապահովվածության մակարդակը հասցնել շուրջ 8 0 տոկոսի։ 

«Հայաստանում կա շաքարային դիաբետ ունեցող շուրջ 80 հազար հիվանդ, նրանցից 450-ը երեխաներ և պատանիներ են: Իսկ այդ 450-ից 177-ը` 18-22 տարեկան են: Շաքարային դիաբետը երեխաների մոտ ամենատարածված խրոնիկ հիվանդություններից է, և ամբողջ աշխարհում դիտվում է որպես սոցիալական խնդիր: Այս հիվանդության միակ բուժման միջոցը ինսուլինի ներարկումներն են: Հայաստանում շաքարային դիաբետով հիվանդներն ապահովված են բարձր որակի ինսուլինով: Սակայն այս տարի ԱՆ հաջողվեց ձեռք բերել ինսուլինային անալոգներ, որոնք իրենց ազդեցությամբ ավելի մոտ են բնական ինսուլինին և շատ առ ումներով ավելի արդյունավետ են»,- լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱՆ Մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովան:

Ինսուլինային անալոգները հնարավորություն կտան շաքարային դիաբետով հիվանդներին ունենալ ավելի ճկուն սննդակարգ և օրակարգ, կանխարգելել խորը հիպոգլիկեմիաները, հետաձգել դիաբետի սուր և քրոնիկ բարդությունների զարգացումը: Ծրագրի բոլոր շահառուները կապահովվեն ինսուլինային գրիչ-ներարկիչներով, որոնցով ի տարբերություն ավանդական ներարկիչների և սրվակների, երեխաները ներարկումները կկարողանան կատարել առանց ծնողի օգնության, ցանկացած վայրում:

«Փոքր երեխաների դեպքում ծնողներն են որոշելու չափաբաժինը: Իսկ ութ տարեկանից բարձր երեխաներին սովորեցնում ենք, և իրենք ինքնուրույն կարողանում են ներարկումներ անել գրիչ-ներարկիչներով: Ներարկումը կատարվում է ուղիղ անկյան տակ որովայնի առաջնային հատվածում, ազդրերի շրջանում կամ բազուկների վրա: Մյուս առավելությունն այն է, որ ներարկումը խիստ անհրաժեշտության դեպքում հնարավոր է կատարել հագուստի վրայից»,- ասաց Աղաջանովան:

Գրիչ-ներարկիչների շնորհիվ կկրճատվեն նաև ինսուլինի կորուստները:

ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդուարդ Թորոմանյանն  իր հերթին նշեց, որ պետությունը ձգտում է հնարավորինս հեշտացնել հիվանդների և, առաջին հերթին, հիվանդ երեխաների կյանքը։ «Արդեն երեք տարի է Հայաստանում ինսուլինի խնդիր չունենք: Մեծ առաջընթաց է գրանցվել դեղահաբերի ապահովման մեջ: Արդեն գործում է 5-ամյա ծրագիրը, որի շնորհիվ ֆրանսիական դիաբետոն 60 մգ դեղը ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերում ավելի մատչելի գնով։ Իսկ այս ծրագիրը քայլ առաջ է մինչ օրս իրականացվող ծրագրերի շարքում»,- նշեց Թորոմանյանը` հույս հայտնելով, որ հետագայում ծրագրում կընդգրկվել նաև այլ տարիքային խմբեր:

22 տարեկանից բարձր տարիքային խմբերն ինսունիլային անալոգներ կարող են ձեռք բերել դեղատներից` միջինը մոտ 7000 դրամ արժեքով: Իսկ 0-22 տարեկան խմբերի համար նախարարությունն իր տնտեսած միջոցներով, ընդհանուր 213.400 մլն դրամ արժողությամբ, ամերիկյան ընկերությունից հինգ տարի ժամկետով գնել է ինսուլինային անալոգները: Գրիչ-ներարկիչները և ասեղները  նվիրաբերել է ընկերությունը:

«Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի մեկնարկը կտրվի «Cartoon non stop» բարեգործական մանկական համերգով։ Այն տեղի կունենա նոյեմբերի 3-ին, ժամը 19:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Միջոցառմանն ակնկալվում է դիաբետ ունեցող երեխաների, նրանց ծնողների, ինչպես նաև նրանց խնդիրներով հետաքրքրված անձանց մասնակցությունը:

 

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԵրևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են առավելագույնս իջեցնել՝ ենթադրաբար ադրբեջանցու հանձնումն առավել փափուկ, անձայն իրականացնելու համար. Տիգրան Աբրահամյան Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԵրբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ