Արգենտինայի պետական համալսարաններում արգելել են ընդունելության քննությունները
ՀասարակությունԱրգենտինայի սենատն ընդունել է պետական համալսարաններում ընդունելության քննությունների անցկացումն արգելող օրենք։ Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այժմ բոլոր նրանք, ովքեր ստացել են միջնակարգ կրթություն, կարող են ազատ և անխոչընդոտ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն։ Բացի այդ, համալսարաններին արգելվել է որևէ վճար վերցնել ուսման համար։
Միևնույն ժամանակ համալսարաններին թույլատրվել է սահմանել պահանջներ, որոնք պետք է կատարեն սովորողները` ուսանող համարվելու համար։
vesti.ru-ն հիշեցնում է, որ նախկինում այդ իրավունքն ունեին այն համալսարանները, որոնցում սովորում էր ավելի քան 50 հազար մարդ, իսկ մյուսների համար գործում էր միասնական պահանջ. ուսանողը պետք է հանձներ տարեկան առնվազն մեկ քննություն, որոշ դեպքերում` 2 քննություն:
Արգենտինայում այսօր գործում է 54 պետական համալսարան և 49 մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություն։