Հայ դիրքապահների ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակվել է ավելի քան 8000 կրակոց
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատե սակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանում են լիակատար վերահսկողություն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: