Կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները ՌԴ քաղաքացիներ են. գտել են 100-ի մարմինները
ՀասարակությունՇարմ էլ-Շեյխի օդանավակայանի ադմինիստրացիայից հայտնել են, որ կործանված ռուսական ինքնաթիռի բոլոր ուղևորները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը: Ինքնաթիռի ուղևորների ցուցակի հրապարակումից հետո հայտնի է դարձել, որ դրանում եղե լ են ռուսական Պսկով քաղաքի փոխքաղաքապետ Ալեքսանդր Կոպիլովը և նրա կինը:
Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են մոտ 100 մարդու դիակներ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ լրատվամիջոցը տեղեկացրել էր, որ փլատակների տակից լսվում են մարդկային ձայներ: Ավիավթարի վայրում աշխատող փրկարարները հույս են հայտնել, որ կկարողանան գտնել փրկվածների: «Մենք հույս ունենք, որ կգտնենք փրկվածների հատկապես այն բանից հետո, ինչ լսեցինք ներսից մարդկանց ցավով լի ձայները»,- «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը մեջբերել է փրկարարներից մեկի խոսքերը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարակով` երկու ժամից ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ԱԻՆ օդանավով կմեկնի Կահիրե:
Օդանավակայանի ղեկավարությունը քննիչներին է հանձնել բոլոր այն փաստաթղթերը, որոնք առնչվում են ինքնաթիռի տեխնիկական վիճակին, վառելիքի քանակին և ուղևորների թվին, որը գրանցվել է թռիչքից անմիջապես առաջ: