«Վարդաշեն» ՔԿՀ-ում երեք դատապարտյալ հացադուլ է հայտարարել
ՀասարակությունԵրևանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հոկտեմբերի 31-ին արդեն երրորդ դատապարտյալն է հացադուլ հայտարարել: «Պատիժըկրելուց պայմանականվաղաժամկետ ազատելու,պատժի չկրած մասն ավելիմեղմ պատժատեսակովփոխարինելու հարցերովանկախ հանձնաժողովը մերժել է դատապարտյալ Ռաֆայել Մկրտչյանի պայմանականվաղաժամկետ ազատարձակման պահանջով ներկայացված դիմումը, որից հետո նա հայտարարել է հացադուլ (նույն պատճառովհոկտեմբերի 30-ից հացադուլ է հայտարարել նաև պահեստազորի գնդապետ ՎոլոդյաԱվետիսյանը)»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում` նշեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ հացադուլ հայտարարած մեկ այլ դատապարտյալ Փայլակ Խանամիրյանի դժգոհությունը կապված է իր առողջական վիճակի հետ: «Նա պարբերաբար տարվում է բժշկական հետազոտությունների և նրան տալիս են իր դեղերը, բայց նա դժգոհում է. դա նրա իրավունքն է»,-հայտնեց Ղլեչյանը: