Հարսանիքի կապակցությամբ հարսը նիհարել է 64 կգ-ով (լուսանկարներ)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Յուրաքանչյուր աղջիկ ցանկանում է հիանալի տեսք ունենալ իր հարսանիքին: Սակայն ի՞նչ պետք է անել, երբ կազմվածքը հեռու է իդեալական լինելուց:
Մեծ Բրիտանիայի բնակիչ Բեթ Ուիլլերն այնքան ոգևորված է եղել առաջիկա հարսանիքով, որ նիհարել է 64 կգ: Երբ 36-ամյա կինը ստացել է առաջարկ իր սիրելիից, նրա եղել է 140 կգ:
Բեթը գիտակցում էր, որ այդպիսի քաշը խանգարելու է գեղեցիկ հարսնացու դառնալու համար: Բացի այդ, ապագա հարսն արդեն ուներ ընտրած զգեստ և հասկանում էր, որ պարզապես չի կարողանալու այն հագնել: Կար միայն մեկ ճանապարհ, այն էր՝ քաշի կորուստը:
Բեթը որոշեց սննդակարգից հանել բոլոր վնասակար ուտելիքները: Դրանց փոխարեն նա սկսեց օգտագործել մեծ քանակությամբ թարմ մրգեր և բանջարեղեն: Ավելի ուշ, Բեթն անցավ Միջերկրական դիետայի, որը ներառում է հիմնականում ծովամթերք, ձուկ, ձիթապտղի յուղ, բանջարեղեն և միրգ: Բացի այդ, վստահորեն դեպի իր երազանքը շարժվող ապագա հարսը սկսեց հաճախել մարզասրահ:
Հարսանիքի օրը, Բեթը կշռում էր 76 կիլոգրամ, ինչը հնարավորություն տվեց նրան ապշեցնող տեսք ունենալ իր ընտրած զգեստով: Ավելորդ քաշի հետ միասին անցավ նաև քրոնիկ հոգնածությունը և գիրության հետ կապված այլ հիվանդությունները:
