Օսմանյան Կայսրությունում ցեղասպանված ազգերի ներկայացուցիչները Գերմանիայում համատեղ կպայքարեն թուրքական լոբբի դեմ
ՀասարակությունԳերմանիայում Օսմանյան Կայսրությունում ցեղասպանված ազգերի ժառանգները ստեղծել են կազմակերպություն, որի նպատակն է փոխօգնության միջոցով հասնել բոլոր ցեղասպանությունների ճանաչմանը:
Այս մասին հայտնեց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը, ով նաև նոր կազմակերպության փոխնախագահն է:
Օրդուխանյանի խոսքով` «AGADEKA» անունը կրող կազմակերպության կազմում են Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, պոնտոսի հույներ, դերսիմցիներ, եզդիներ, ասորիներ, քոչկիրի քրդեր և ալևի արաբներ: Կազմակերպությունն իր առաքելությունն է համարում բարձրացնել Օսմանյան կայսրությունից տուժած ժողովուրդների քաղաքական պահանջները և վերադարձնել քաղաքական- մշակութային ժառանգության իրենց իրավունքները: «Կազմակերպությունը դեռևս իր մասին լսել կտա»,- շեշտեց Օրդուխանյանը:
Բանախոսը նկատում է, որ Գերմանիայի թուրքական համայնքում, որը տարբեր տվյալներով հաշվվում է մինչև 3-4 մլն, կան նաև շուրջ 200 հազար դերսիմցիներ, մեծ թվով քրդեր, լազեր, չերքեզներ, ալբաններ, ալևիներ, որոնց հետ համագործակցության միջոցով պետք է պայքարել թուրքական լոբբիի դեմ: