ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին
ՀասարակությունՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 31-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ցավակցական հեռագիր է հղել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացանք Շարմ էլ-Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթ իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերության ինքնաթիռի կործանման ողբերգական լուրի մասին, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեզ, և խնդրում եմ փոխանցել մեր վշտակցությունը և զորակցությունն ավիավթարում զոհվածների հարազատներին և մերձավորներին»: