Նորածինը սեղմել է երկվորյակ եղբոր ձեռքը՝ նրա բուժման ժամանակ (ֆոտո)
ՀասարակությունԱյս լուսանկարի վրա նորածին երկվորյակներ Ջաքսենն ու Ինդին են. բժիշկները Ինդիի կրծքավանդակում ինֆեկցիա էին հայտնաբերել ծնվելուց անմիջապես հետո եւ բուժում էին սկսել: Ջաքսենը բռնել էր եղբոր ձեռքից, որպեսզի սատարի նրան բուժման ժամանակ:
Երկվորյակների մայրը՝ Ֆրանչեսկա Տասքասը, տեսնելով այդ հուզիչ տեսարանը, լուսանկարել էր նրանց:
«Բոլորը զարմացել էին՝ տեսնելով թե նոր ծնված եղբայրների միջեւ ինչ ամուր կապ կա: Նրանց մասին նորությունը արագ տարածվել էր հիվանդանոցում, ու բոլոր բժիշկներն ու բուժքույրերը եկել էին նրանց տեսնելու: Շատ հուզիչ պահ էր ... Ասես Ջաքսենը Ինդիին ասում էր, որ ամեն ինչ լավ է լինելու, ու որ անհանգստանալու կարիք չկա»,- պատմել է նա:
Փոքրիկները ծնվել են հունիսի 25-ին՝ հղիության 38-րդ շաբաթում: Ինդին 9 րոպե ուշ էր ծնվել ու չէր շնչում . երեք բուժքույրերը 20 րոպե փորձում էին վերակենդանացնել նրան: Իսկ մի քանի ժամ հետո բժիշկները հայտնաբերել էին, որ նրա մոտ ինֆեկցիա կա, ու որ նրան հակաբիոտիկներ է պետք ներարկել:
Բարեբախտաբար, բուժումն արդյունավետ է եղել, ու մի քանի օրից ծնողները երեխաներին տուն են տարել:


