Արհեստական ինտելեկտը բացահայտել է իդեալական սելֆիի գաղտնիքը
Lifestyle1in.am-ը գրում է.
Սթենֆորդի համալսարանի գիտնականը մշակել է հատուկ @deepselfie Twitterbot, որը կարողանում է գնահատել, թե որքան իդեալական է արված սելֆին, ինչպես նաև կանխատեսում է նրա ապագա հաջողությունը, գրում է Gizmodo-ն:
Twitter-ի էջը ղեկավարվում է ավտոմատ ռեժիմով: Սելֆիի որակը գնահատելու համար անհրաժեշտ է այն հրապարակել անձնական էջում, և հաղորդագրությամբ դիմել @deepselfie-ին:
Ըստ ծրագրի՝ ավելի հաջողակ են կանացի այն սելֆիները, որտեղ պատկերված է ոչ մեծ ճակատով և երկար մազերով աղջիկ, թեթևակի գլուխը խոնարհած: Էֆեկտն ավելացնում է նաև գույների հագեցվածությունը:
Տղամարդկանց սելֆիները դեռևս մանրամասն չեն ուսումնասիրված, նրանց փոքր քանակի պատճառով: Սակայն նրանց վերաբերյալ արդեն որոշ մեկնաբանություններ են ձևավորվել: Մասնավորապես պարզվել է, որ ավելի հաջողված են գնահատվում այն նկարները, որտեղ երևում է ոչ միայն գլուխը, այլ նաև ուսերը: Միաժամանակ կարող է տարածված դառնալ միջինից երկար և ծայրերն ալիքավոր մազերով տղաների սելֆիները: