Ֆրանսիացի Վենսան Վալեն ճանաչվել է աշխարհում լավագույն շոկոլադից գործերի վարպետը
Lifestyle1in.am-ը գրում է.
Ֆրանսիացի Վենսան Վալեն հաղթել է Փարիզում տեղի ունեցած շոկոլադի աշխարհի առաջնությունում՝ գրում է Rosbalt-ը:
Ինչպես ասվում է World Chocolate Masters Cacao Barry մրցույթը կազմակերպող ընկերության կոմյունիկեում՝ 27-ամյա Վալեն դարձել է իտալացի Դավիդ Կոմաչիի իրավահաջորդը և արժանացել «շոկոլադից գործերի լավագույն վարպետ» տիտղոսին:
Վալեն շրջանցել է 19 մրցակիցներին: Նա շոկոլադից ստեղծել է 1,70 մետր բարձրությամբ կնոջ քանդակ՝ կատվի գլխով և «զեբրի» մաշկով: Նա նաև պատրաստել է թռչունների վանդակ՝ զարդարված երկու ճպուռով, դոդոշով և ջրաշուշաններով:







