Գենետիկորեն մոդիֆիկացված ընտանի կենդանիները մոտ ապագայում կարող են հայտնվել մեր տներում
Lifestyle1in.am-ը գրում է.
Տրանսգենային կենդանիները վաղուց լքել են լաբորատորիայի սահմանները և աստիճանաբար մտնում են մեր տներ: Այդ կենդանիները գիտնականներին օգնում են լուծելու տարբեր խնդիրներ, իսկ մարդկանց զվարճացնում են՝ ներկայացնում է lenta.ru-ն:
Մեծ Բրիտանիայում ստացել են գենետիկորեն մոդիֆիկացված ճտեր, որոնց կտուցը և ոտքերը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից լուսարձակում են: Դրանք ավելի կայուն են վարակների նկատմամբ:
Գենետիկորեն մոդիֆիկացված կատուներին ներդրել են մեդուզայի գեներ, որի հետևանքով կենդանիները լուսարձակում են: Այդ անսովոր կատուներից ստացված բջիջների թեստավորումը ցույց է տվել, որ դրանք կայուն են FIV (կատվային իմունային անբավարարության վիրուս) նկատմամբ:
Թայվանի ազգային համալսարանի գիտնականները աճեցրել են մթության մեջ կանաչ լույս արձակող տրանսգենային խոզեր:
Գենոմիկայի Պեկինի ինստիտուտը ստեղծել է միկրոխոզեր՝ մարդկային հիվանդությունների հետազոտման համար:
Գուանչժոուի գիտնականները ստացել են գերհզոր մկաններով շներ: Նրանք պատրաստվում են այդ շներն օգտագործել՝ Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրության համար:
Սալի անունով մկանոտ շուն՝ գրեյհաունդ ցեղից:
Բելգիական երկնագույն կովը ստեղծվել է 1920-1950 թվականներին: Նրանք կշռում են 1.3 տոննա և ունեն 1.5 մ հասակ:
GloFish ընկերությունը վաճառում է բազմագույն լուսարձակող ձկներ:
Այս մկները ունեն լուսարձակող կանաչ պոչեր, ականջներ, աչքեր և թաթեր: Դրանց տվել են ֆլուորեսցենտային GFP գեն: