Քիմ Քարդաշյանը խորթ հորը շնորհավորել է «Տարվա կին» մրցանակի առթիվ
Lifestyle1in.am-ը գրում է.
Glamour նորաձևության սնդուսափայլ ամսագիրը տարվա կին է ընտրել Քեյթլին Ջեններին, որը որոշ ժամանակ առաջ Բրյուս Ջեններն էր, Քիմ Քարդաշյանի խորթ հայրը: Քիմը նրան շնորհավորել է այդ առիթով, հայտնում է vchaspik.ua-ն:
Քեյթլինը հաղթել է «Տրանսգենդերների չեմպիոն» թեմատիկ անվանակարգում: Իր հաղթանակի մասին Ջենները պատմել է 3 մլն երկրպագուներին սոցցանցի իր էջում:
Քեյթլինը նշել է, որ այդ մրցանակը մեծ պատիվ է:

