Գյումրիում կայացել է «Նոր Հայաստանի» հանրահավաքը՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների (ֆոտո)
Հասարակությունnews.am-ը գրում է.
Գյումրիի Թատերական հրապարակում կայացել է «Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքը՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների։
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանն իր ելույթում կոչ է արել ակտիվ մասնակցել դեկտեմբերի 1-ի համաժողովրդական հանրահավաքին։ «Մարտի 1 տեսած մեր երկրում այս վերջին տարիներին կա միայն մեկ քաղաքական օրակարգ, այն է՝ մարտի 2-ի ուշացող գալուստը, այսինքն՝ ապազգային եւ անմարդկային ռեժիմի հեռացումը եւ արտահերթ ընտրությունների միջոցով սահմանադրականության հաստատումը»,- նշել է նա։
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը նշել է, թե չի կասկածում, որ մարդիկ դեն փոփոխություններին, սակայն պետք է, որ մարդիկ դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեի օրն անպայման գնան տեղամասեր եւ դեմ քվեարկեն, որպեսզի իշխանություններին չհաջողվի կեղծել հանրաքվեի արդյունքները։
Ելույթներ են ունեցել նաեւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արեգ Գեւորգյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը, ազատամարտիկ, «Ընդդիմության միասնական շտաբի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը ։
Հանրահավաքից հետո կայացել է երթ Գյումրիի փողոցներով։








