Գիտնականները պարզել են ալերգիայի առաջացման պատճառը
Lifestyle1in.am-ը գրում է.
Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի մի խումբ հետազոտողներ կարողացել են բացատրել ալերգիայի առաջացման պատճառը՝ գրում է ultramir.net-ը:
Ալերգիան առաջանում է գերզգայնության պատճառով: Այն կարող է առաջանալ փոշուց, ծաղկափոշուց, սննդից, խայթոցից, դեղերից և այլնից: Այն օրգանիզմ է ներթափանցում շնչառական և աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթների միջոցով:
Ալերգիան հնարավոր է լիարժեք բուժել, եթե ճիշտ ժամանակին եք դիմել բժշկի, իսկ ավելի բարդանալու դեպքում անհրաժեշտ է երկարատև բուժում ստանալ: Մանավանդ, եթե իմունային համակարգը մի քանի տարի շարունակ նույն ռեակցիան է տալիս ալերգիայի նկատմամբ, ապա դրա բուժումը շատ բարդ է լինում, երբեմն էլ՝ անհնար:
Պարզվել է, որ աղիքներում բնակվող մանրէների նվազումը բացասաբար է ազդում իմունային համակարգի վրա և ալերգիկ ռեակցիաների պատճառ է դառնում: