Յուպիտերը կարող է Արեգակնային համակարգից դուրս մղած լինել մեկ այլ հսկայական մոլորակի
ՀասարակությունՏորոնտոյի համալսարանի աստղագետները ենթադրում են, թե Կուպիտերը կարող է Արեգակնային համակարգից դուրս մղած լինել մեկ այլ` հսկայական մոլորակի եւ նրա տեղը զբաղեցրած լինել:
Astronomy պորտալը տեղեկացնում է, որ առաջին անգամ գիտնականները 2011-ին են առաջ քաշել մեկ այլ` գազային հսկայի գոյության հնարավորությունը: Դրա «դուրս մղումը» կարող է տեղի ունեցած լինել ուղեծրերի մերձեցման հետեւանքով, ինչն այդ մոլորակին կտրել է արեւի ձգողականության ուժից:
«Բոլոր նշանները ցույց են տալիս, որ դա եղել է Յուպիտերը»,- Astronomy-ին պատմել է Ռայան Քլուտյեն, տեղեկացնում է RT-ն: