Նորվեգացին վիքինգների թուր է գտել
ՀասարակությունՆորվեգիայի բնակիչ Գորան Օլսենը Հաուկելի գյուղում վիքինգների թուր է գտել: Այն ավելի քան 1.200 տարեկան է:
Արշավի ժամանակ քարերի տակ գտնվող 76 սմ երկարությամբ օբյեկտը գրավել է Օլսենի ուշադրությունը: Թուրը զարմանալիորեն բավական լավ վիճակում է, պարզապես ժանգով է պատված:
Մասնագետներից մեկի խոսքով, զենքը կարելի է նաեւ հիմա գործածել, հարկավոր է միայն սրել շեղբը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Huffington Post-ին: