Օրվա բաղադրատոմսը. Քունջութով թխվածքաբլիթ
LifestyleԲաղադրիչներ
ալյուր – 70գր
կարագ – 60գր
քունջութ – 160գր
շաքարավազ – 120գր
ձու – 1 հատ
վանիլին – 15գր
հյութ կիտրոնի – 1թ/գդ
փխրեցուցիչ – 1/2թ/գդ
աղ – 1/2թ/գդ
Պատրաստման եղանակ
- Խառնում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու աղը:
Հարիչով հարում ենք կարագն ու շաքարավքաը, ապա ավելացնում ենք ձուն, վանիլինը, կիտրոնի հյութն ու խառնած ալյուրը և նորից հարում: Ստացված զանգվածին ավելացնում ենք քունջութը և խառնում:
- Պերգամենտային թղթով պատած տապակի վրա իրարից 3-4սմ հեռավորության վրա դնում ենք մեկական թեյի գդալ քունջութե խմոր, հարթեցնում ենք, տալով կլոր տեսք և թխում ջեռոցում 8- 15 րոպե 180 աստիճանում:

- Պատրաստի թխվածքաբլիթները հանում ենք ջեռոցից և մատուցում:

Քունջութով թխվածքաբլիթները կարելի է մատուցել և տաք, և սառը վիճակում 
Շեֆ Խոհարար