Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 18 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 29 պատահարի հետևանքով 3 մարդ է զոհվել, 29-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 18-ը, կողոպուտի 2 դեպքից 1-ը: Բացահայտվել է գողության 18, խարդախության 11, մաքսանենգության 2, խուլիգանության 4 և կաշառակերության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 6, գողության 8 և խարդախության 1 դեպք: