Եգիպտոս թռչելը վտանգավոր է դարձել
ՀասարակությունԳերմանական Lufthansa և ֆրանսիական Air France ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները Սինայի թերակղզու տարածքով։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։ Ըստ Եվրոպայի խոշորագույն ավիափոխադրողների, նման որոշումը թելադրված էր անվտանգության նկատառումներով։
Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ թռիչքները կվերականգնվեն միայն այն դեպքում, երբ կպարզվեն ռուսական A-321 ինքնաթիռի անկման իրական պատճառները։ Գերմանական Lufthansa-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց ինքնաթիռներն օրեկան ավելի քան 10 թռիչք էին կատարում վտանգավոր գոտում և չեն պատրաստվում ռիսկի ենթարկել ուղևորներին։
Ըստ РИА Новости գործակալության, Ռոսավիացիան նույնպես խորհուրդ է տվել «Կոգալըմավիա»-ին դադարեցնել թռիչքները դեպի Եգիպտոս։ Ռուսական մամուլը նշում է, որ պետական կարգավորողը նման առաջարկ է արել նաև այլ ավիաընկերություններին։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի Սինայական թերակզու կենտրոնական մասում հոկտեմբերի 31-ին ռուսաստանյան ինքնաթիռ է ընկել։ Ողբերգության արդյունքում զոհվել է 224 մարդ։