ԱՄՆ-ը շնորհավորում է Հայաստանին «Բաց կառավարություն 2015» մրցանակին արժանանալու համար
ՀասարակությունՀայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը շնորհավորել է Հայաստանին անցած շաբաթ Մեքսիկայում տեղի ունեցած Բաց կառավարման գործընկերություն համաշխարհային գագաթնաժողովին «Բաց կառավարություն 2015» մրցանակին արժանանալու համար: Այս մասին դեսպանատունը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:
«ԱՄՆ ՄԶԳ-ն ֆինանսավորել էր մի շարք պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության առաջնորդների այցելությունը: Հպարտ ենք, որ նրանց աշխատանքը՝ ստեղծելու բաց կառավարություն, գնահատվել է և Հայաստանը արժանացել է 2015 թ-ի մրցանակին՝ բաց կառավարման միջոցով հանրային ծառայությունները բարելավելու համար»,- նշվում է շնորհավորական ուղերձում:
Հայաստանը պարգևատրվել քաղաքային կառավարման տեղեկատվական համակարգի (MMIS) համար, որն արդեն իրականացվել է Հայաստանի 550 համայնքներում: MMIS-ի շնորհիվ քաղաքացիների սպասարկման որակը բարելավվել է, քաղաքապետարանների աշխատանքը դարձել ավելի արդյունավետ, տեղական ինքնակառավարման մարմինները`ավելի թափանցիկ ու հաշվետու, քաղաքացիներն ավելի շատ են ներգրավված որոշումների կայացման գործընթացում և կոռուպցիոն ռիսկերը նվազել են: