Երեխան զանգել է փրկարար ծառայություն և պահանջել է լուծել մաթեմատիկայի խնդիրը
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն Ազգային ժողովում ներկայացրեց, թե հիմնականում փրկարար ծառայությունը քաղաքացիներից ինչպիսի ահազանգներ է ստանում: Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե 911 ծառայությունում ստացվող զանգերը հիմնականում ինչ խնդիրների են վերաբերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը՝ ի պատասխան պատգամավորի հարցի, մի քանի զավեշտալի դեպք ներկայացրեց:
«Հիմնականում զանգում և ասում են, որ դուռը փակվել է, խնդրում ենք եկեք բացեք: Եղել է դեպք, երբ 89 տարեկան տղամարդը զանգել է փրկարար ծառայություն և օգնություն խնդրել տակդիրը փոխելու համար: Երեխան զանգել է և պահանջել է գնալ մաթեմատիկայի խնդիրը լուծել: Տարբեր տեսակի զանգեր լինում են»,- ընդգծեց Երիցյանը:
Նախարարը հավելեց, որ հարկավոր է այնպես անել, որ փրկարար ծառայությունը դառնա, այսպես ասած, բարի ծառայություն, որ մարդիկ ահազանգեն փրկարարներն էլ գնան օգնության: