էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման և բաշխման ցուցանիշն աճել է 4.4 տոկոսով
ՏնտեսությունԱյս տարվա հունվար-սեպտեմբերին 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդման և բաշխման ոլորտում արտադրության ծավալը կազմել է 150 մլրդ 658.1 մլն դրամ (ավելի քան 318 մլն 246.9 հազար ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 4.4 տոկոսով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2015թ. այդ ժամանակահատվածում արտադրված 5 մլրդ 771.7 մլն կՎտ. ժամ (աճը՝ 3.8 տոկոս) էլեկտրաէներգիայից 1 մլրդ 850 մլն կՎտ. ժամը բաժին է ընկել ջերմաէլեկտրակայաններին (նվազումը՝ 3 տոկոս), 1 մլրդ 749 մլն կՎտ. ժամը՝ հիդրոէլեկտրակայաններին (աճը՝10.8 տոկոս), 2 մլրդ 170.4 մլն կՎտ. ժամը՝ Հայկական ատոմային էլեկտրակայանին (աճը՝ 4.7 տոկոս), իսկ արտադրության այլ աղբյուրներին՝ 2.3 մլն կՎտ. ժամ (նվազումը՝ 31.9 տոկոս)։