Երեւանի փոխոստիկանապետն ազատվել է պաշտոնից
ՀասարակությունՀՀ ոստիկանապետ, գեներալ- լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր՝ նոյեմբերի 2-ին, Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Մեհրաբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Արթուր Մեհրաբյանն ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ, նրա փոխարեն Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ է նշանակվել ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը:
Նշենք, որ Մեհրաբյանը նաեւ կարգապահական պատասխանատվության էր ենթարկվել հունիսի 23-ի դեպքերից հետո, երբ Բաղրամյան պողոտայում հայհոյել էր ցուցարար մի կնոջ։