Թբիլիսյան խճուղում «Opel Astra G»-ի ուղևորն արգելափակվել է մեքենայի մեջ
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 2-ին` ժամը 00.13-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 հասցեում գտնվող «Գարանտ Սերվիս» ավտոտեխսպասարկման կետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի 34 UZ 677 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1993թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր` 1994թ. ծնված Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի փականը: Գ.Ա.-ը հոսպիտալացվել է «Սբ Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: