Տուլայի մերձակայքում ավտոբուսի վթարից զոհվածների թիվը հասել Է ութի
ՀասարակությունՏուլայի մերձակայքում ավտոբուսի վթարից զոհվածների թիվը հասել Է ութի: Ինչպես տեղեկացնում Է LifeNews-ը, ՈՒզլովայայի կենտրոնական շրջանային հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել Է ճանապարհատրանսպորտային պատահարից տուժածներից եւս մեկը՝ 68-ամյա Սպարտակ Կալբանդիրյանը: Տղամարդը հիվանդանոց Էր ընդունվել խիստ ծանր վիճակում: Ուղեւորի մոտ ախտորոշվել Էին գանգոսկրի հիմքի, կողոսկրերի կոտրվածքներ, գլխուղեղի վնասվածք եւ սուբդուրալ հեմատոմա:
Նոյեմբերի 3-ին, ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքսե ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higerե մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Նոյեմբերի 3-ին ժամը 10.00-ի դրությամբ պարզվել է, որ ՃՏՊ-ի հետևանքով տուժել են ՀՀ 43 քաղաքացի, որոնցից 33-ը հոսպիտալացվել են տարածաշրջանային բժշկական կենտրոններ: